G7-ի ԱԳՆ ղեկավարները ժխտում են, թե պարենի գներն աճել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով
Յոթի խմբի (G7) երկրները ժխտում են, թե Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները հանգեցրել են, այդ թվում, պարենի գների աճի: Այդ մասին ասված է G7-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որն ընդունվել է ՆԱՏՕ-ի Խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի հարթակներում կայացած հանդիպման արդյունքներով։
«Մենք ակտիվորեն կպայքարենք ռուսական նառատիվի դեմ, թե արեւմտյան պատժամիջոցները պարենի համաշխարհային գների աճ են հպարուցել: Մեք դա անվանում ենք այն, ինչ որ է՝ անպատկառ սուտ»,- ասված է հայտարարության մեջ:
«(Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության – ծանոթ. խմբ.) հետեւանքով պարենային անվտանգության նվազումն անհամամասնորեն զգացվում է առավել խոցելի (երկրների բնակչության խմբերի) կողմից: Մենք համերաշխ ենք ամբողջ աշխարհում մեր գործընկերների հետ, որոնք հարկադրված են կրելու գների աճի բեռը: (…) Մենք համապատասխանորեն կօգտագործենք բոլոր միջոցներն ու ֆինանսավորման մեխանիզմները՝ պատասխանելու համար պարենային անվտանգության նվազմանը, բաց կպահենք շուկաները, կամրապնդենք ագրարային հատվածի կայունությունը բոլոր մայր ցամաքներում»,- խոստացել են G7-ի արտաքին գործերի նախարարները:
Փրձագետների գնահատումներով՝ պարենի գների համաշխարհային աճի պատճառը չորս գործոններ են. վառելանյութի եւ պարարտանյութի գների աճը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքով, սեփական պարենային անվտանգության ապահովման համար Ռուսաստանի արտահանման դադարեցումն արտաքին ճնշման պայմաններում, այս տարի Ուկրաինայից արտահանման բացակայության՝ շուկաների սպասումները, ԱՄՆ-ում եւ Չինաստանում անբերքության սպասումները:
2021 թվականին Ռուսաստանն աշխարհում ցորենի խոշորագույն արատահանողն էր, Ուկրաինան գտնվում էր հինգերորդ հորիզոնականում, ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ֆրանսիայից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: