Գիշերը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել
Ապրիլի 6-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ գիշերը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ գիշերը հրազենից կրակել են աղբամանի ուղղությամբ, սակայն գնդակը դիպել է բնակիչներից մեկի «Լեքսուսին»:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տ/չ պարկուճ:
Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համատեղ միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ կրակողը նույն փողոցի 38-ամյա մի բնակիչ է:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ապրիլի 6-ի գիշերը ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նա խոստովանել է, որ ինքն է կրակել է շների ուղղությամբ՝ նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար։ Տղամարդը ներկայացրել է նաև «Բերետա» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ, որով պարգևատրվել էր անցած տարի։
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: