Բաժիններ՝

Աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է չեզոք կամ ՌԴ-ին պաշտպանող երկրներում. Economist

Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:

Այս տվյալները բերում է բրիտանական The Economist հանդեսը։ Հրատարակության Economist Intelligence Unit վերլուծաբանական ստորաբաժանումը, գնահատելով աշխարհի երկրների դիրքորոշումներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելու պահից՝ պետությունները բաժանել է երեք խմբի՝ արեւմտամետ, ռուսաստանամետ եւ չեզոք:

Այսպես, «արեւմտամետ երկրների (131) բնակչությունը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության ընդամենը 36 տոկոսը, մինչդեռ գործնականում մոլորակի բնակչության երկու երրորդը բնակվում է այն երկրներում, որոնց կառավարությունները զբաղեցնում են կա՛մ չեզոք, կա՛մ էլ ռուսաստանամետ դիրքորոշում: Թերթը «ռուսաստանմետ» կատեգրիային է դասել 28 երկրներ՝ ներառյալ Չինաստանը, Պակիստանը, Եթովպիան, Էրիթրեան եւ Սիրիան: «Չեզոք երկրների» ցուցակ են մտել 32 պետություններ, որոնց թվում են Բրազիլիան եւ Հնդկաստանը: Մինչդեռ պնդում են, թե Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնց բաժին է ընկնում աշխարհիի բնակչության շուրջ մեկ երրորդը, «խեղաթյուրում են արդյունքները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս