Ավտովթար Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 7-ին, ժամը 05։40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ZIL» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1958 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1996 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Է․ Մ․) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Պ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է․ Մ․-ինը՝ բավարար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930