Շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացությունը 43 տոկսով նվազել է․ ԱՀԿ
Անցյալ շաբաթ ավելի քան 9 միլիոն արդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քանի 26 հազարը մահացել է: Մահացու վախճանների թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 43 տոկոսով, իսկ վարակման դեպքերի թիվը կրճատվել է 16 տոկոսով, ապրիլի 6-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Ինչպես նշված է ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում, «մարտի 28-ից մինչեւ ապրլի 3-ը COVID-19-ի նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է 16 տոկոսով, իսկ մահերի թիվը նվազել է 43 տոկոսով»: Շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ում հաղորդումներ են ստացվել 10 351 818 մարդու վարակման մասին: Արձանագրվել է 26 285 մահացու վախճան: Նախորդ շաբաթվա (մարտի 21-ից մինչեւ 27-ը) համեմատությամբ վարակվածների թվի նվազում է արձանագրվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում: Դա առանձնապես խիստ է դրսեւորվել Աֆրիկայում (մինուս 19 տոկոս), Եվրոպայում (մինուս 16 տոկոս) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (մինուս 16 տոկոս): Մահացության նվազում նույնպես արձանագրվել է բոլոր տարածարջաններում, ընդ որում առանձնապես զգալիորեն Հարավ – արեւելյան Ասիայում (73 տոկոսով) եւ Ամերիկայում (63 տոկոսով):
Կորեայի Հանրապետությունը հայտնել է շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով ախտահարվածների մասին՝ 2 058 375: Այնուհետեւ հաջորդում են Գերմանիան (1 371 270), Ֆրանսիան (959 084), Վիետնամը (796 725) եւ Իտալիան (486 695): ԱՄՆ-ում արձանագրվել են յոթ օրում ամենից շատ մահացածներ (4 435): Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (2 357), Կորեայի Հանրապետությունը (2 336), Գերմանիան (1 592) եւ Բրազիլիան (1 436): ԱՀԿ-ում հիշեցրել են, որ SARS-CoV-2-ը «շարունակում է զարգանալ»: «Հաշվի առնելով փոխանցման ներկայիս մակարդակը, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն (կորոնավիրուսի) հետագա տարբերակներ»,- ասված է լրատվական տեղեկագրում: Ապրիլի 5-ի Երեւանի ժամանակով 22:46-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 490 853 129 ախտահարվածների եւ 6 155 344 մահացաների մասին: Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 872 868-ով, մահացու վախճաններինը՝ 16 079-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: