«Փաշինյանի իշխանության հարվածը հարավից է գալու, և հարավը վաղն իր ուժը ցույց կտա». Տիգրան Եղոյան

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հանուն Արցախի ու Հայաստանի» խորագրով հանրահավաք։ Այս մասին օրեր առաջ խորհրդարանում հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հանրահավաքին մասնակցելու են նաև Արցախից։

168.am-ի հետ զրույցում ֆերմեր Տիգրան Եղոյանն ասաց, որ թեև մեկ ամիս էր՝ հիվանդանոցում էր, բայց դա իրեն չի խանգարել, որ գա ու մասնակցի վաղվա հանրահավաքին։

«Այս պահի դրությամբ մենք Վայոց ձորից գալիս ենք Երևան վաղվա համար, գալիս եմ ոչ թե մենակ, այլ գալիս ենք։ Վաղը կերևա, թե հարավից ինչքան մարդ է գալիս։ 2019 թվականին ես հայտարարել եմ, որ Փաշինյանի իշխանության հարվածը հարավից է գալու, և հարավը վաղն իր ուժը ցույց կտա։ Բազմիցս ասել եմ, որ այս մահաբեր և հողատու  իշխանությունը ժամ առաջ պետք է հեռանա, այլապես մենք տարածք տարածքի հետևից կորցնելու ենք։ Մի տեսակ վստահ չեմ, որ վաղն ընդդիմադիրները կոնկրետ գործողության պլան կմշակեն, որպեսզի հանրահավաքը լինի շարունակական։ Ամեն անգամ բոլորը հոգնում են՝ գնան հրապարակ, խոսքեր լսեն ու գնան տուն։ Ես հույս ունեմ, որ վաղը վերջնական կհայտարարեն, որ արդեն ժամանակն է, որպեսզի փակեն ճանապարհները, ազատագրեն այս երկիրը։ Նիկոլ կոչվածն իշխանությունը զավթել է, մենք իշխանություն չենք զավթելու, այլ ազատագրելու ենք»,- ասաց Տիգրան Եղոյանը։

Ըստ նրա, վաղն ընդդիմադիրների հետ հարցը կքննարկեն, որպեսզի հրապարակը չլքեն այնքան ժամանակ, մինչև իշխանությունը հրաժարական կտա։

«Մենք դրա համար ենք գալիս։ Վաղը Երևանում կտեսնեք հարավի ժողովրդի միասնականությունը և հավաքական ուժը։ Մեր թիվը շատ է լինելու, չեմ կարող կոնկրետ թիվ ասել։ Մենք հոգնել ենք միայն խոսակցություն լսելուց, ամեն անգամ ասում են՝ դավաճան, հողատու, մենք այդ մասին գիտենք, ասել ենք, հիմա պետք չէ ամեն ինչ նորից կրկնել։ Մենք գալիս ենք, որպեսզի կատարենք հստակ գործողություն, մենք պետք է ազատագրենք ու պահենք Արցախը, ազատագրենք Նախիջևանը։ Մենք մեր ազգային տեսլականը պիտի ունենանք Արևմտյան Հայաստանը»,- եզրափակեց Տիգրան Եղոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930