ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իրանական չորս ընկերության նկատմամբ
Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել են Իրանից չորս ընկերության ու իսլամական հանրապետության մեկ քաղաքացու: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Նախարարությունից հստակեցրել են, որ նման սահմանափակումներ են ձեռնարկվել միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ աշխատանքների շրջանակում: