Ֆրանսիացիներին հորդորել են տնտեսել էլեկտրաէներգիան և գազը
Ֆրանսիայի էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի (CRE) նախագահ Ժան Ֆրանսուա Կարենկոն ֆրանսիացիներին հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան եւ գազը հաջորդ ձմռանը մատակարարումների հետ կապված խափանումների ռիսկի առնչությամբ, ասել է Կարենկոն Echos հրատարակությանը տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ջանքեր պետք է գործադրեն բոլորը. արդյունաբերական հատվածը, սպասարկման ոլորտը, պետական կազմակերպություններն ու Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի՝ սահմանափակելով ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի օգտագործումը: Էներգակիրների գներն զգալիորեն աճել են Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին:
Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդել է մի քանի միջուկային ռեակտորների փակումը՝ անվտանգության համակարգերում կոռոզիական ճաքեր հայտնաբերելուց հետո: Այդ կապակցությամբ, CRE-ի գնահատումներով, էլեկտրաէներգիայի արտադրությունն ատոմային էլեկտրակայաննեում հասել է 1991 թվականի մակարդակին, որը ցածր է եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: