Հարավային Կորեան սահմանափակել է 57 ոչ ռազմավարական ապրանքների արտահանումը ՌԴ և Բելառուս
Հարավային Կորեայի առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունը սահմանափակել է 57 ոչ ռազմավարական ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան եւ Բելառուս: Այդ մասին հաղորդել է Business Korea պորտալը:
«Կորեական ընկերությունները, որոնք ցանկանում են արտահանական վերահսկողության ցուցակից ապրանքներ արտահանել Ռուսաստան եւ Բելառուս, պետք է անցնեն համաձայնեցման առանձին ընթացակարգ՝ սկսած մարտի 26-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ոչ ռազմավարական ապրանքներին են պատկանում, մասնավորապես, ցածրարտադրողական կիսահաղորդիչները եւ համակարգչային տեխնիկան:
Պորտալը նշում է, որ ավելի վաղ Կորեայի կառավարությունը որոշում էր ընդունել վերահսկել արտահանումը Ռուսաստան այն մակարդակի վրա, որը համարժեք ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: