«Հիշեք, թե ով առաջինը խոսեց Ադրբեջանի հետ պայմանավորվելու մասին…». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կնքահայրը» ֆիլմում կա տեսարան, երբ արդեն վատառողջ Վիտո Կորլեոնեն որդուն՝ Մայքլին, ասում է.

– Հիշի՛ր, նա ով առաջինը կգա Բարզինիի մոտից և կառաջարկի պայմանավորվել նրա հետ, նա էլ հենց դավաճանն է…

Երկրի ղեկին մի մարդ է, որը ատում է «Կնքահայրը» ֆիլմը, պատճառաբանելով, թե իբր այն գովերգում է հանցավոր աշխարհը:

Այդ անձը մոռանում է նշել, որ ֆիլմը նաև վաճառվող դատավորների ու դատախազների, ծախվող սենատորների ու լրագրողների, պետական մասշտաբի կաշառակերության, բայց առաջին հերթին ՊԱՏՎԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՐՅԱՆ ՎՐԵԺԻ ԵՒ ԱՐԴԱՐ ՀԱՏՈՒՑՄԱՆ մասին է: Այդ անձը թվարկածներս չի նշում, քանզի հենց դրանց հետ նա որևէ կապ չունի…

Հ.Գ. Ուղղակի միշտ հիշեք, թե ով առաջինը խոսեց Ադրբեջանի հետ պայմանավորվելու մասին… Եթե հիշեցիք, ուրեմն գիտեք, թե ով է դավաճանը…»։

«Կնքահայրը» ֆիլմում կա տեսարան, երբ արդեն վատառողջ Վիտո Կորլեոնեն որդուն՝ Մայքլին, ասում է.
– Հիշի՛ր, նա ով առաջինը կգա…

Posted by Ruben Mkhitaryan on Wednesday, March 23, 2022

 

Տեսանյութեր

Լրահոս