Բաժիններ՝

Տավարի մսով գարնանային գուլյաշ

Բաղադրիչներ

1. Տավարի միս – 500 գ

2. Համեմունք բանջարեղենի համար – 1 տուփ

3. Բուլղարական կարմիր պղպեղ – 2 հատ

4. Դափնու տերև – 2 հատ

5. Սոխ – 1 հատ

6. Սխտոր – 2 պճեղ

7. Գազար – 2 հատ

8. Ձիթայուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Միսը խորանարդաձև կտրատել: Կտրատել նաև սոխը և սխտորը: Պղպեղից հեռացնել սերմերը և նույնպես խորանարդաձև կտրատել: Կտրատել նաև գազարը:

2. 1 ճ/գ ձիթայուղը տաքացնել մեծ կաթսայի մեջ, միջին կրակի վրա: Ավելացնել միսը և բոլոր կողմերից տապակել: Տապակել մոտ 5 րոպե, հետո տապակված միսը տեղափոխել այլ կաթսայի մեջ:

3. Նույն կաթսայի մեջ (որտեղ տապակվել է միսը) ավելացնել ևս 1 ճ/գ ձիթայուղ և տապակել սոխը և սխտորը մոտ 3-4 րոպե: Ավելացնել պղպեղը և գազարը, տապակել ևս 5 րոպե: Միսը վերադարձնել կաթսայի մեջ:

4. Բանջարեղենի համար նախատեսված համեմունքը լցնել 500 մլ ջրի մեջ, հետո ավելացնել մսին և բանջարեղենին: Ավելացնել դափնու տերևը: Հասցնել եռման, իջեցնել կրակը, կափարիչով ծածկել և եփել մոտ 1.5 ժամ:

5. Զարդարել պինդ բնական յոգուրտով և կտրատված մաղադանոսով: Մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս