Չեխիայում մտադիր են Ուկրաինայից եկած փախստականներին տրամադրել ամսական շուրջ 200 եվրո
Չեխիայի կառավարությունը մարտի 7-ին կքննարկի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինայից եկած փախստականներին ամսական 5 հազար կրոն (շուրջ 200 եվրո) ֆինանսական աջակցություն տրամադրել: Այս մասին հայտնել է Չեխական ռադիոն:
Բացի այդ, կառավարությունը մտադիր է ֆինանսական աջակցություն տրամադրել Չեխիայի այն բնակիչներին, ովքեր ապահովում են փախստականներին կեցության վայրով:
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Չեխիայում հաստատվել է շուրջ 40 հազար փախստական ուկրաինական կողմից: