 
                        Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
 
                                    ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվության մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հավաստիացնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        