«Պատգամավորը ստանում է 700-800.000 աշխատավարձ, 250.000 դրամ գրպանի ծախս, ու հայտարարում են՝ երկիրը հնարավորություն չունի փախստական պահելու»․ տեղահանված արցախցի

Այսօր առավոտյան տասնյակ տեղահանված արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց՝ դժգոհելով իշխանությունների անտարբեր վերաբերմունքից։

«Անտարբերություն սեփական ժողովրդի, սեփական հայրենիքի հանդեպ, այդ անտարբերությունից ծնվեց Հադրութի, Շահումյանի, Շուշիի կորուստը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից տղամարդը։

Անդրադառնալով տեղահանված արցախցիներին տրամադրվող ոչ պատշաճ օգնությանը, նա ասաց՝ երկրում եղած հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվում․

«Պատկերացրեք՝ մի երկրում պատգամավորը ստանում է 700-800 հազար աշխատավարձ, ստանում է 250.000 գրպանի ծախս, պատկերացրեք՝ գրպանի ծախս, դրանից բացի, եռամսյակը մեկ պարգևավճարներ են ստանում, ու այդ նույն պատգամավորները հայտարարում են, որ երկիրը հնարավորություն չունի փախստական պահելու․․․ Մեր իշխանություններն ինչո՞ւ չեն ուզում մեզ փախստականի կարգավիճակ տալ, պատճառը չեն ասում, ինչո՞ւ չեն ուզում Արցախի կարգավիճակի վրա աշխատել․․․»։

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը, խոստացավ նրանց պահանջը ներկայացնել Արցախի կառավարությանը։

Մանրամասները՝ 168.am-ի հետ զրույցում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28