![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող. ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/banak-1.jpg)
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ–ն։
168.am-ի տեղեկություններով, թշնամին սադրանքի է դիմել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ։