ԵՄ երկրները քննարկում են Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցը
Ֆրանսիան և Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ բանակցություններ են իրականացնում Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ՝ առանց «Թալիբան» շարժումը որպես պաշտոնական իշխանություն ճանաչելու: Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք եվրոպական մի շարք երկրների հետ մտածում ենք կազմակերպել մի ընդհանուր վայր, որտեղ կլինեն եվրոպական դեսպանները: Այս քայլը կտարբերվի «Թալիբան»-ին քաղաքականապես ճանաչելուց կամ շարժման հետ քաղաքական երկխոսություն սկսելուց: Կաշխատենք ներկայացուցչությունը բացել հնարավորինս շուտ»,-Reuters-ի փոխանցմամբ, ասել է Մակրոնը Դոհայից Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ: Մակրոնը հավելել է, որ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու համար հարկավոր է կարգավորել անվտանգության հետ կապված հարցեր: