«Սա էլ եռակողմ նոր հայտարարությունը». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Սա էլ եռակողմ նոր հայտարարությունը։

Ոչ մի խոսք Արցախի մասին։
Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիայի և անհապաղ դեօպուպացիայի անհրաժեշտության մասին։
Ոչ մի հատուկ շեշտադրում մեր բոլոր գերիների պարտադիր վերադարձի մասին։

Ենթադրելի է, որ Ադրբեջանը շարունակելու է չկատարել 2020 նոյեմբերի 9֊ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ամեն գերու վերադարձի դիմաց շարունակելու է նոր զիջումներ պահանջել։

Ճանապարհների/միջանցքի հետ կապված իրական պայմանավորվածությունները թերևս պարզ կդառնան առաջիկայում։

Իսկ դե սահմանագծման֊սահմանազատման գործընթացում հնարավորինս մեր շահերից բխող արդյունք ստանալու համար նախևառաջ այդ գործընթացում «հայկական» կողմ պետք է լինի…»:

 

Տեսանյութեր

Լրահոս