Բաժիններ՝

Հարկային վարչարարության բարելավո՞ւմ, թե հարկերի ավելացում

2020թ.-ին խոր տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական բյուջեի պակասուրդի ավելացման, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման արդյունքում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 63.5%՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 13.4 տոկոսային կետով և հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմը:

Արդյունքում խաթարվել է ՀՀ մակրոտնտեսական կայունության հեռանկարը, իսկ 2021թ. հուլիսին ՀՀ կառավարությունը ստիպված է եղել ընդունել պարտքի բեռի նվազեցման 2022-2026թթ. ծրագիրը:
ԿԱՐԵՎՈՐ։ ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագիրը որոշ մտահոգությունների տեղիք է տալիս: Ցավոք, արդիական է մնում կապիտալ ծախսերի թերակատարման փաստը, ինչը հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ պարտքի հետագիծը նվազեցնելու համար ՀՀ կառավարությանը չի հաջողվելու իրականացնել ծախսային քաղաքականության մասով խոստացված բարելավումները:

Մյուս կողմից, պարտքի հետագծի նվազեցման համար հարկային եկամուտների ավելացման նպատակադրումը ևս բավական անորոշ է, քանի որ ՀՀ կառավարությաններ կայացրած ծրագրով նշվում է «հարկային վարչարարության բարելավման» մասին, սակայն բաց է թողնված, թե կոնկրետ ինչ միջոցառումների և մեխանիզմների միջոցով է վերջինս ակնկալում հարկահավաքության գործընթացի բարելավումը:

ՎԱՐԴԱՆ ՄԱԿԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս