Գիտնականները պատմել են՝ ինչպես ճիշտ գրկախառնվել
Բրիտանացի գիտնականները երեք համալսարաններից պատմել են, թե ինչպես է պետք ճիշտ գրկախառնվել: Այս մասին ասվում է TSN-ի ռեպորտաժում:
Նշվում է, որ լավագույն գրկախառնությունները պետք է տևեն հինգից տասը վայրկյան: Չափազանց կարճ և երկար գրկախառնությունները անհարմարավետության զգացում կարող են առաջացնել:
Կարևոր է նաև ձեռքերի դիրքը։
Գրկախառնությունը հաճելի զգացում է տալիս, երբ մեկը ձեռքերը դնում է գոտկատեղին, իսկ մյուսը՝ պարանոցին կամ ուսերին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը