Ֆրանսուհիների ամենասիրելի բաղադրատոմսերից մեկը
Չնայած նրան, որ Փարիզը ասոցացվում է բագետների և կրուասանների հետ, Ֆրանսիան գուրմանների երկիր է։
ELLE-ը ներկայացնում է ֆրանսուհիների ամենասիրելի բաղադրատոմսերից մեկը՝ եփված դդում:
Բաղադրիչներ
1. Դդում – 500 գ
2. Մեղր – 3 ճ/գ
3. Ձիթայուղ – 3 ճ/գ
4. Ռոազմարին – 1 փունջ
5. Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Դդումը մաքրել և օղակաձև կտրատել: Մեղրի և ձիթայուղի խառնուրդով պատել դդումի կտորները, համեմել աղով և պղպեղով:
2. Տապակը պատել փայլաթիթեղով և շարել դդումները: Վրան դնել ռոզմարինի ճյուղերը:
3. Վերևից ծածկել փայլաթիթեղով և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ Եփել 30-40 րոպե։
Պատրաստեց Անի Գաբուզյանը