Բաժիններ՝

Եվրոպայի տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ շաբաթում 5 տոկոսով աճել է

Անցյալ շաբաթ ավելի քան 2,1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով Եվրոպայի տարածաշրջանում, ավելի քան 28 հազարը մահացել է: Ինչպես նոյեմբերի լույս 17-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տարածաշրջանում ախտահարման նոր դեպքերի թիվը յոթ օրում ավելացել է 8 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 5 տոկոսով, ըստ որում ամբողջությամբ վերցված աշխարհում հիվանդացությունն աճել է 6 տոկոսով, իսկ մահերի թիվը՝ 1 տոկոսով։

«Նոյեմբերի 8-ից մինչեւ 14-ն ընկած շաբաթում աշխարհում դիտվել է (վարակման) նոր դեպքերի քանակի աճի միտում, եւ դրանց թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ գերազանցել է 3,3 միլիոնը, ինչն իրենից ներկայացնում է 6-տոկոսանոց աճ նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- ասված է ԱՀԿ-ի համաճարակային տեղեկագրում:

Մահացու վախճանների թիվն աճել է 1 տոկոսով եւ կազմել գրեթե 50 հազար:

Ընդգծվում է, որ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանը հայտնել է վարակման դեպերի 8-տոկոսանոց ավելացման եւ մահացածների թվի 5-տոկոսանոց աճի մասին: Յոթ օրվա արդյունքներով՝ այդ տարածաշրջանին են բաժին ընկնում վարակվածների 64 տոկոսը (2 145 966) եւ մահացու վախճանների 57 տոկոսը (28 304): Շաբաթվա ընթացքում հիվանացությունն աճել է, բացի Եվրոպայի տարածաշրջանից, միայն Ամերիկայում (8 տոկոսով) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (6 տոկոսով):

Դրա նվազում էնկատվել Աֆրիկայում (33 տոկոսով), Արեւելյան Միջեկրածովյան տարածաշրջանում (9 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (3 տոկոսով): Մահացու վախճանների թիվն առանձնապես զգալիորեն նվազել է Աեւելյան Միջերկրածովյան տարածաշրժանում (14 տոկոսով), մինչդեռ, բացի Եվրոպայից, աճ է արձանագրվել Աֆրիկայում (3 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (1 տոկոսով): Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 8-ից մինչեւ 14-ն աշխարհում հայտնաբերվել են 3 346 517 վարակված եւ մահվան 49 584 դեպք:

Շաբաթվա ընթացքում ախտհարվածների ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ը (550 684): Այնուհետեւ գալիս են Ռուսաստանը (275 579), Գերմանիան (254 436), Մեծ Բրիտանան (252 905) եւ Թուրքիան (180 167): Մյուս շտամների նկատմամբ գերակշռել շարունակող «դելտա» տարբերակը վերջին 60 օրում հայտնաբերվել է անալիզների 99,7 տոկոսի դեպքում, նշում է ԱՀԿ-ն: ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 16-ի դրությամբ՝ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 253 640 693 հաստատված դեպք, մահացել է 5 104 899 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս