Բաժիններ՝

Գերմանիայում պայթյուն է որոտացել զինամթերքի պահեստարանի մերձակայքում

Նոյեմբերի 10-ին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստարանի շրջանում, որը գտնվում է Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի երկրամասի Rheinmetall պաշտպանական կոնցեռնի տարածքում. տարածքը շրջափակված է:

Այդ մասին ասվում է տեղի ոստիկանության հայտարարության մեջ: «Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 2-ին, պայթյուն է տեղի ունեցել Ունտեռլյուսում (կոմունա) գտնվող Rheinmetall-ի տարածքում տեղակայված զինամթերքի պահեստարանի շրջանում»,-ասվում է գերմանական Ցելլե քաղաքի իրավապահների հայտարարության մեջ: Նշվում է, որ, ըստ առկա տվյալների, վնաս է հասցվել շենքին, տուժածներ չկան: Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, օղակված է, դեպքի վայր են ժամանել հրշեջները: Կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս