Որքան վաստակեց Նազելի Բաղդասարյանը պատգամավորության 3 տարիների ընթացքում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը երեկ նշանակվեց Շիրակի մարզի մարզպետ։

Ներկայացնում ենք օրենսդիրում աշխատելու 3 տարիների ընթացքում Բաղդասարյանի և նրա ամուսնու ներկայացրած հայտարարագրերը.

Եվ այսպես, նախկինում լրագրող, 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դարձած Նազելի Բաղդասարյանը 2019 թվականի իր առաջին հայտարարագրում ներկայացրել էր 1 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 1 մարդատար տրանսպորտային միջոց՝ Mazda 2։

Դրամական միջոցները կազմել էին 528 հազար դրամ և 2.600 ԱՄՆ դոլար։

Բաղդասարյանի ամուսինը՝ Լևոն Անտոնյանը, նույն տարում՝ 2019 թ. իր առաջին հայտարարագրում ներկայացրել էր 1 միլիոն 250 հազար դրամ, և աշխատանքի վարձատրություն՝ 106,480.00 դրամ՝ նշված չէ աշխատանքի վայրը։

Նազելի Բաղդասարյանի հաջորդ տարվա հայտարարագրում ավելացել է շարժական 1 գույք՝ 2019 թվականին գնված MERCEDES-BENZ B 200։

Նրա բանկային միջոցները կազմել էին 750 հազար դրամ, կանխիկ միջոցները՝ 2.600 ԱՄՆ դոլար և 528 հազար ՀՀ դրամ։

2019 թվականին Ազգային ժողովից ստացած աշխատավարձը կազմել էր 8 միլիոն 912 հազար դրամ, Շիրակի մարզպետարանից ստացել էր 200,573.00 ՀՀ դրամ, իսկ Ինեկո Բանկից ստացած փոխառությունները կազմել էին 200 հազար դրամ։ Բանկային հաշվին հայտարարագրել է 700 հազար դրամ։

Բաղդասարյանի ամուսինը նույն տարվա՝ 2019 թվականի հայտարարագրում հայտարարագրել է 1 բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ համատեղ սեփականությամբ, Պետական եկամուտների կոմիտեից (ՆԱՎ անցագրային կետի հերթապահ) ստացված աշխատավարձ՝ 1 միլիոն 286 հազար դրամ, Սթայլ Մեդիայից ստացած եկամուտը կազմել է 823 հազար դրամ, Արարատ Բանկից ստացած փոխառությունը՝ 1 միլիոն ՀՀ դրամ։

Նազելի Բաղդասարյանը հաջորդ տարվա՝ 2020 թվականի հայտարարագրում հայտարարագրել էր 1 բնակարան Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ԱԺ-ից ստացած աշխատավարձ՝ 7 միլիոն 900 հազար դրամ և 800 հազար ՀՀ դրամ և 200 ԱՄՆ դոլար։

Դրամական կանխիկ միջոցները կազմել են 800 հազար դրամ և 200 ԱՄՆ դոլար, բանկային հաշվի մնացորդը՝ 1 միլիոն 300 հազար դրամ։ Այս տարվա համար հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ MAZDA և MERCEDES-BENZ։

Նազելի Բաղդասարյանի ամուսնու՝ նույն թվականի հայտարարագրում հայտարարագրվել է միայն ՊԵԿ-ից ստացած աշխատավարձի չափը՝ 2 միլիոն 160 հազար դրամ և 710 հազար դրամ կանխիկ գումար։

Աշխատանքի վարձատրությունը՝ ՊԵԿ-ից կազմել է 2 միլիոն 160 հազար դրամ։ Կանխիկ գումարը՝ 710 հազար դրամ։

Տեսանյութեր

Լրահոս