Հնդկաստանում հիվանդանոցում բռնված հրդեհի պատճառով 10 մարդ է մահացել
Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:
Նշվում է, որ նման միջադեպեր նախկինում ևս եղել են: Էլեկտրոնային սարքավորումների կարճ միացումների պատճառով այս տարի տասնյակ հիվանդներ են մահացել:
Իշխանությունները դեռ հետաքննում են բռնկված հրդեհի պատճառները: 17 հիվանդներից միայն 7-ի կյանքն է հաջողվել փրկել հրդեհից: «Երկու հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 5-ի վիճակը կայուն է», – ասել է առողջապահության ոլորտի պաշտոնյան: