Բաժիններ՝

«Միացյալ թագավորությունում հաստատվել է Կովիդ բուժող առաջին դեղահաբը». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միացյալ թագավորությունում հաստատվել է Կովիդ բուժող առաջին դեղահաբը՝ Մոլնուպիրավիրը։

Այն կտրամադրվի կովիդի դեմ բուժվող և առավել խոցելի բուժառուներին։

Սկզբնական շրջանում այն ստեղծսել է որպես հարբուխի դեմ դեղորայք։ Կլինիկական փորձարկումների ընթացքում հաստատվել է, որ դեղորահաբը նվազեցնում է հոսպիտալացվելու և մահվան ռիսկայնությունը։ Շատ հետազոտողներ կարծում են, որ այն կարող է կտրուկ փոխել իրավիճակը համավարկի հետ կապված։

Դեղահաբն ընդունելու համար հոսպիտալացում պետք չէ և այն կարող է օգտագործվել բուժառուների կողմից ինքնուրույնաբար։

Հ.Գ. Սակայն սա պատվաստման գործընթացի հետ կապ չունի։ Պատվաստվել պետք է միչև դեղի ամբողջական կիրառություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս