Բաժիններ՝

Ռուսական ավիաընկերությունները մինչեւ 2035 թվականը 63 տոկոսով կավելացնեն ուղեւորահոսքը

Ռուսական ավիաընկերությունները մինչև 2035 թվականը 2019 թվականի համեմատությամբ կավելացնեն ուղևորահոսքը 63 տոկոսով՝ մինչև 209 մլն ուղևոր: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, նպատակը նշված է մինչև 2030 թվականը ՌԴ տրանսպորտային ռազմավարության նախագծում:

«Ռուսական ավիաընկերությունների կողմից ուղևորների փոխադրումների ծավալը կաճի 3,1տոկոսով՝ տարեկան միջին տեմպերով, և 2035 թվականին 63 տոկոսով կավելանա 2019 թվականի համեմատությամբ ՝ 128,1-ից մինչև 209 մլն ուղևոր», – ասվում է ռազմավարության նախագծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս