Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն առցանց վաճառքում են
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն օգոստոսի 17-ից հասանելի են առցանց տարբերակով՝ www.tickets.ffa.am կայքում։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Տոմսերի արժեքն է՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 6000 և 8000 դրամ։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճեն կցելու դեպքում։ Այս պահանջը ներկայացված է ՈւԵՖԱ-ի կողմից՝ COVID-19 համավարակի պայմաններում ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ ապահովելու համար։
Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի, կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող օգտատերը։
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերի տոմսերի վաճառքը տոմսարկղերից կմեկնարկի ավելի ուշ։ Այդ մասին կհայտարարվի լրացուցիչ: