Գետափ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները շարունակվում են: Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ: Օգոստոսի 12-ին Գետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր առանձնատան բակում դրված արկղի մեջից ներկայացրեց ձեռքի նռնակ, խորդանոցից` գործարանային համարները ջնջված մեկփողանի և որսորդական ողորկափող հրացաններ ու փամփուշտներ, իսկ առանձնատան նկուղից` գազային ատրճանակ:
Ըստ տանտիրոջ` դրանք ձեռք է բերել անցած տարվա հոկտեմբերին` մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: