Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից
Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից, ինչի պատճառեն դարձել Լա լիգայի կանոնները։
«Չնայած «Բարսելոնա»-ի և Լիոնել Մեսսիի միջև համաձայնությանը և երկու կողմերի միջև այսօր նոր պայմանագիր կնքելու ակնհայտ մտադրությանը, դա չի կարող տեղի ունենալ ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտների պատճառով (իսպանական լիգայի կանոններ):
Այս իրավիճակի պատճառով Մեսսին չի մնա «Բարսելոնա»-ում։ Երկու կողմերն էլ խորապես ցավում են, որ ֆուտբոլիստի և ակումբի ցանկությունները, ի վերջո, չեն կատարվի»- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
«Բարսելոնա»-ն սրտանց շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ակումբի զարգացման գործում ունեցած ավանդի համար և մաղթել նրան ամենայն բարիք ապագայում իր անձնական և մասնագիտական կյանքում:
Մեսսին «Բարսելոնա»-ում իր կարիերան սկսել է 2004-ին։