Ինչպես պատրաստել սրճային պաղպաղակ, որը կզովացնի ամենաշոգ օրերին
Բաղադրիչներ
1. Սառեցված բանան – 4 հատ
2. Սառը էսպրեսսո – 4 բաժակ
3. Կակաո – 2 ճ/գ
4. Օշարակ – 4 ճ/գ
5. Շոկոլադի քերուկ և սերուցք՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
2. Ստացված զանգվածը լցնել կաղապարների մեջ և մի քանի ժամ դնել սառցախցիկը:
3. Մատուցելիս զարդարել քերած շոկոլադով և սերուցքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը