Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Օջախը գտնվել է Ներքին Ճապոնական ծովում 80 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը հասել է մինչև 4 բալի ( Ճապոնիայում ընդունված սանդղակը 7 բալանոց է): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագութի, Օիտայի եւ Էհիմեի պրեֆեկտուրաներում: Ավելի քիչ ինտենսիվ ցնցումներ են գրանցվել ևս 15 պրեֆեկտուրաներում: