Պատրաստում ենք լավագույն ամառային նախաճաշը
Յոգուրտով բլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Կաթնաշոռ – 550 գ
2. Ալյուր – 100 գ
3. Հունական յոգուրտ – 50 գ
4. Ձու – 2 հատ
5. Շաքարավազ – 40 գ
6. Կարագ – 25 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը, ձվերը, յոգուրտը և շաքարավազը լավ հարել:
2. Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը:
3. Խմոր հունցել:
4. Գնդիկներ ձևավորել և տապակել կարագով, ցածր կրակի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը