Հավով, պանրով և արքայախնձորով աղցան
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 400 գ
2. Սխտոր – 2 պճեղ
3. Պինդ պանիր – 100 գ
4. Մայոնեզ
5. Աղ
6. Կոնսերվացված արքայախնձոր – 1 բանկա
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը եփել, մանր շերտատել:
2. Արքայախնձորը խորանարդաձև կտրատել:
3. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
4. Սխտորը ճզմել:
5. Թասի մեջ շարել հավը, արքայախնձորը, պանիրը և սխտորը:
6. Մի փոքր աղ ցանել, ավելացնել մայոնեզը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը