«Ալեն Սիմոնյանը տեղամասին չի հեռանում․ 15-20 րոպե է արդեն, ինչ իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդեն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50մ հեռավորությունից

Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ ի օգտին քարոզչությանը

ԸՆԴԳԾԵՄ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»:

Տեսանյութեր

Լրահոս