Բաժիններ՝

Բեռլինում 60 ոստիկան է տուժել ձախ արմատականների հետ ընդհարումների ընթացքում

Բեռլինի Ֆրիդրիխսհայնի շրջանում ձախ արմատականների հետ տեղի ունեցած ընդհարումների ընթացքում 60 ոստիկաններ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Հունիսի 16-ին այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին։

Անկարգություններն սկսվել են Ռիգաեր շտրասե փողոցում: Այնտեղ է գտնվում մի լքյալ բազմահարակ շենք, որտեղ բնակվում են զանազան ձախ միավորումների ներկայացուցիչներ: Արդեն մի քանի տարի իշխանությունները փորձում են տարաբնակեցնել շենքը, բայց հանդիպում են հակազդեցության արմատականների կողմից:

Հունիսի 17-ին Բեռլինի օպերատիվ ծառայությունները պետք է շենքերի շրջայց կատարեն Ռիգաեր շտրասեում՝ հրդեհային անվտանգության ստուգման նպատակով: Շենքի կենվորները մտադիր չեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին թողնել շենք եւ փողոցում բարիկադներ են կանգնեցրել այրվող անվադողերից եւ փշալարերից: Վայր ժամանած ոստիկանների վրա նրանք քարեր եւ շշեր են նետել, գրում է DPA-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս