Բաժիններ՝

Ավտոմեքենան հանդիսականների մեջ է մխրճվել Ավստրալիայում անցկացված մրցարշավի ժամանակ

Ավստրալիայի Հյուսիսային տարածքի անապատային շրջանում անցկացված ավտոարշավի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների մեջ, մեկ մարդ զոհվել է, իսկ երկուսը՝ տուժել: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Իրավապահների տվյալներով՝ ավտոմեքենան մեծ արագությամբ մտել մրցարշավի ճանապարհի մոտ հավաքված հանդիսականների խմբի մեջ:

«Հյուսիսային տարածքի ոստիկանությունը կանչում է վթարի ականատեսներին, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, իսկ մյուս երկուսը՝ վերքեր ստացել»,-ասվում է ոստիկանության կայքում զետեղված հաստարարության մեջ:

Իրավապահների տվյալներով, պատահարի վայրում մահացել է ավտոարշավի 60-ամյա մի հանդիսական:

Լուրջ վնասվածներ ստացած 50-ն անց մի տղամարդու տեղափոխել են Ալիս-Սփրինգսի հիվանդանոց, ավտոմեքենայի կին վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել: Վթարի վայրը շրջափակվել է, հանդիսականներին դուրս են բերել: Ընթանում է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս