Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չհաստատեց երկրում զենքի վաճառքի սահմանափակման օրինագիծը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում անհաջողությամբ ավարտվեց այն օրինագծի ընդունման հասնելու հերթական փորձը, որը նպատակամղված է երկրում հրազենի վաճառքի սահմանափակմանը: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել է Politico թերթը։

Երկու կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել փոխզիջման հասնել օրինագծի ձեւակերպման շուրջը եւ դադարեցրել են բանակցությունները: «Մենք չկարողացանք համաձայնության գալ օրինագծի շուրջը, որը կհանգեցներ հրազեն գնողների ինքնության ստուգումների թվի զգալի ավելացման»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, որը գլխավորել է այդ հարցի շուրջը բանակցությունները Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հետ:

«Չնայած հասարակայնության կողմից այդ ուղղումերի ճնշող պաշտպանությանը, օրինագծերի քննարկման (երկրում) գործող կարգը, որը թույլ էտալիս դրանց ձգձգումը, պահանջում է հանրապետականների պաշտպանությունը զենքի վաճառքի վերահսկողության ցանկացած առաջարկի առաջմղման համար»,- նշում է Politico-ն: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս հրազենի վաճառքի օրենսդրության խստացման օգտին: Երկու համապատասխան օրինագծերի մարտ ամսին հավանություն է տվել Կոնգրեսի Ներկայացուցիների պալատը, որը վերահսկում են դեմոկրատները: Բայց դրանք մինչ օրս չեն անցել Սենատով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս