Մոտավորապես 5 միլիարդ դոլար կպահանջվի բանակը վերազինելու համար. մենք ՍՈՒ 30 չենք առնելու, 4 հատ ՍՈՒ 30 միայն խելագարն է առնում. Հրանտ Բագրատյան
«Մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի»,- սա «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզումն է, որի մասին, ինչպես նա վստահեցրեց, ասում է 20 տարի:
«Ազատություն» կուսակցության առաջնորդը բանակի մասին նաև նշեց, որ ռեֆորմների արդյունքում զինվորը կստանա ժողովրդական տնտեսության միջին աշխատավարձի չափ աշխատավարձ:
«Նաև կստեղծենք 140 ռազմականացված բնակավայր, որովհետև 140 բնակավայր, մեր խորին համոզմամբ, պետք է զինվեն:
Մոտավորապես 5 միլիարդ դոլար կպահանջվի բանակը վերազինելու համար. մենք ՍՈՒ 30 չենք առնելու, 4 հատ ՍՈՒ 30 միայն խելագարն է առնում, որովհետև դրանից, եթե առնում ես, պետք է առնես 10 հատ, և չենք առնելու դրանք՝ առանց կրակող միջոցների»,- հավելեց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում