«Եթե Պաշտպանության նախարարությունը նման բան է գրել, ուրեմն՝ չի հասկանում, թշնամին այլ տարածքում է կրակել». Վերին Շորժայի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղի հատվածում թշնամին չի կրակել, կրակոցները եղել են այլ հատվածում,  թե կոնկրետ ո՞ր հատվածում՝ այս պահին փորձում է ճշտել պաշտոնական աղբյուրներից։

«Վերին Շորժայում, մեր համայնքում նման բան չի կատարվել, ես էլ եմ փորձում ճշտել՝ ինչու են այդպես գրել։ Այլ տարածքում է թշնամին կրակել, ոչ թե մեր տարածքում։ Եթե Պաշտպանության նախարարությունը  նման բան է գրել, ուրեմն՝ չի հասկանում․ Վերին Շորժայում հիմա ես նստած եմ, նման դեպք չկա, այստեղ տարբեր համայնքներ կան։ Ես պաշտոնապես սա ձեզ ասեմ՝ չկա նման բան,  հիմա փորձում եմ հասկանալ՝ որտեղ է»,- նշեց Ա. Երանոսյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վերին Շորժայի սահմանային հատվածում թշնամին կրակոցներ է արձակել։

Նշենք, նաև որ կրակոցի հետևանքով հայ պայմանագրային զինծառայող է զոհվել, որի վերաբերյալ ՊՆ հաղորդագրության մեջ սկզբում ոչինչ չկար, տեղեկատվությունն ավելացրեցին ավելի ուշ, երբ զոհի վերաբերյալ լուրեր տարածվեցին։

Տեսանյութեր

Լրահոս