Բաժիններ՝

«3-րդ տեղն անհավանական է: Սա ավելի լավ է, քան կարող էի երազել»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի եզրափակիչ փուլում «Քրիսթալ Փելասին» հաղթելուց (2։0) ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է իր հույզերով:

«Անհավատալի Է։ Սա ավելի լավ է, քան ես կարող էի երազել: Մենք ուզում էինք զգալ այս սենսացիաները, մեզ վրա զգալ այս խաղը, լինել այս մթնոլորտում:

Մրցաշրջանը 3-րդ տեղում ավարտելն անհավանական է: Ես չեմ կարող դրան հավատալ: Մենք պետք է հարգենք  տղաներին: Չեմ կարող հավատալ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները վերջին շաբաթների ընթացքում: Դա անհավանական է:

Վեյնալդումը հեռանում է ակումբից, և մենք բոլորս սիրում ենք նրան մինչև վերջ: Մենք նրան շատ կկարոտենք: Մեկ այլ ակումբ տեղափոխվելը նորմալ իրավիճակ է ֆուտբոլում, բայց ես շատ կկարոտեմ նրան»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս