Բաժիններ՝

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստն ապտակել է մարզչին, վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում ընդհարում է տեղի ունեցել գլխավոր մարզչի և ֆուտբոլիստներից մեկի միջև: Ինչպես գրում է ռուսական Championat կայքը, «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոյի և մարզիչ Եղիշե Մելիքյանի հարաբերությունները վատացել էին «Արարատ-Արմենիա»-ի հետ կայացած խաղից հետո (0:0):

Թիմը որոշում է ընդունել ժամանակից շուտ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Հեռանալուց առաջ Կոբյալկոն ժամանել է թիմի մարզաբազա՝ հրաժեշտ տալու ակումբակիցներին: Մոտենալով Մելիքյանին՝ նա պահանջել է ներողություն խնդրել «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղի ժամանակ իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Մելիքյանը հրաժարվել է, ինչից հետո Կոբյալկոն ապտակել է մարզչին բոլորի ներկայությամբ ու հեռացել:

Ըստ կայքի տվյալների, օդանավակայանում Մելիքյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխտնօրեն Կիմ Առաքելյանը մարդկանց ներկայությամբ ծեծել են Կոբյալկոյին` գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով:

«Արմենպրես»-ը փորձում է կապ հաստատել «Փյունիկ»-ի մամուլի ծառայության հետ, սակայն առայժմ ապարդյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս