Սերգեյ Լավրովը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Սերգեյ Լավրովը, այս մասին հայտարարել է «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ։
«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել (այդ թվում մեր միջնորդության շնորհիվ) բացելու բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ են մնացել 90-ականների սկզբից Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը: