Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Կուրղինյան, Իսակով փողոցներին հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մուլտի Լեոն-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, հարակից առանձնատների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Տանձանոց», «Մուղնի» թաղամասերի, Կարբի, Ուշի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան, Ագարակ, Աղձք, Բյուրական, Անտառուտ, Ոսկեհատ, Կոշ, Ուջան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: