Բաժիններ՝

Ամերիկյան պարեկանավն ուղեւորվել է Սև ծով

ԱՄՆ-ի առափնյա պահպանության Hamilton պարեկանավն ուղեւորվում է Սեւ ծով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը:

Նավը նեղուցներով հյուսիսային ուղղությամբ շարժվում է դեպի Սեւ ծով, ասվում է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ Սեւ ծովում գտնվելու ժամանակ Hamilton-ը «փոխգործակցելու է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ»:

Ըստ 6-րդ նավատորմի հաղորդագրության, երկուշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, այն Էգեյան ծովում վարժանքներ է անցկացրել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Roosevelt էսկադրային ականակրի հետ, որը նմանատիպ Donald Cook նավի հետ միասին պետք է ապրիլի կեսերին մտնեին Սեւ ծով:

Վերջին պահին ԱՄՆ-ը որոշել է դրանք չուղարկել Սեւ ծով, որպեսզի չուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս