Բաժիններ՝

Ճագարը՝ սալորաչրով

Բաղադրիչներ

1. Ճագարի ազդր – 4 հատ
2. Սոխ շալոտ – 4 հատ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Սպիտակ դառը կամ չոր գինի – 250 մլ
5. Կարագ – 20 գ
6. Ձիթայուղ – 20 մլ
7. Սալորաչիր – 200 գ
8. Ուրց – 4 ճյուղ
9. Դափնու տերև – 1 հատ
10. Սև աղացած պղպեղ՝ ըստ ցանկության
11. Աղ

Պատրաստման եղանակը

1. Միսը տապակել կարագով և ձիթայուղով, բարձր կրակի վրա, մինչև կարմիր կեղև կապելը: Դնել մի կողմ:

Կարդացեք նաև

2. Նույն թավայի մեջ միջին կրակի վրա տապակել օղակաձև կտրատված սոխ շալոտը, ավելացնել մանրացրած սխտորը և լցնել գինին: Թողնել, որ գինին եռա և կիսով չափ պակասի:

3. Իջեցնել կրակը, վերադարձնել ճագարի ազդրերը, վրան դնել ուրցը, դափնու տերևը, աղ և պղպեղ ցանել: Ավելացնել սալորաչիրը: Ծածկել կափարիչով և շոգեխաշել 45-60 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս