«Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: ՀՀ իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,

կեցցե՜ն ամերիկահայ կազմակերպությունները,

կեցցե՜ ամերիկահայ համայնքը,

կեցցե՜ Ամերիկայի հայկական համագումարը:

կեցցե՜ ՀՅԴ-ն:

Աստված պահապան հայ ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930