Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8840 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 8 840-ով՝ մինչև 4 744 961: Ապրիլի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտութձյամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,19 տոկոս:

Այսպես կոչված վարակման ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, նվազել է մինչև 266 246:

Դա նվազագույնն է անցյալ տարվա հոկտեմբերի 12-ից ի վեր: Երկրում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 398-ով՝ մեկ օր առաջվա 397-ի դիմաց՝ մինչև107 501:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավատվելուց հետո) աճել է մինչև 2,27 տոկոս, հետևում է շտաբի տվյալներից:

ՌԴ-ում կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում հասել է 9 407-ի, ընդհանուր թիվն ավելացել է մինչև 4 371 214:

Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալներով՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 92.1 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 2 502-ով՝ մեկ օր առաջվա 2 704-ի դիմաց՝ մինչև 1 075 242:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,23 տոկոս: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսի պատճառով 57 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել է 17 923, հետևում է շտաբի հաղորդումից: Նաև մեկ օրում մայրաքաղաքում ապաքինմամբ դուրս է գրվել 2 123 հիվանդ: Ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել է 980 003 մարդ:

Ներկայումս քաղաքում COVID-19-ով հիվանդ է 77 316 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս