ՔՊ-ն մարզերում խնդիրներ ունի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթի տեղեկությունների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում խիստ մտահոգված են, թե ինչպես են ապահովելու ձայներ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում: Ահա այս մարզերն են, որտեղ ՔՊ-ականների դիր­քերը բավականին թույլ են:

Այս մարզերից ընտրված «ուսապարկ» պատգամա­վորներն իրենց մարզերում ունեն գրեթե զրոյական հեղինակություն, մինչդեռ, ի տարբերություն նրանց՝ վերոնշյալ մարզերում բավականին շատ են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերին սկզբունքայնորեն սատարող աջակիցները:

Սյունիքում իշխանություններն անգամ չեն կարողանում հրապարակավ մուտք գործել, ուր մնաց ձայներ ունենան, Կոտայքում բոլորն են հասկանում, որ այս անգամ առանձնապես ջանասիրաբար ձայներ չի ապահովելու ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Արագածոտնում՝ ՀՅԴ-ականներն են բավականին ամրացրել իրենց դիրքերը: Դե իսկ Լոռիում տարբեր ընդդիմադիր ուժերին սատարողների պակաս չկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930