Բաժիններ՝

«Վիվառոն» խաղադրույք է ընդունում՝ կապված աշխարհի վերջի հետ

«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը սկսել է խաղադրույքներ ընդունել` 2012թ. կլինի՞ աշխարհի վերջը, թե՞ ոչ։ Ընդ որում, գործակիցը բավականին գայթակղիչ է՝ 555։ Այսինքն, 1000 դրամ խաղադրույք կատարելով՝ կարելի է շահել 555 հազար դրամ, եթե մայաների գուշակությունն իրականություն դառնա, և աշխարհը կործանվի։ Մնում է պարզել՝ որտե՞ղ հնարավոր կլինի ծախսել շահած գումարը (այն էլ ՀՀ դրամով), եթե իհարկե, շահողը հասցնի այն ստանալ բուքմեյքերական ընկերությունից։

Նշենք, որ «Վիվառոն»  այդ խաղադրույքը տեղադրել է «Սպորտ և զվարճալիք» կատեգորիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս