ԱԺ խորհուրդը հաստատել է քառօրյա նիստերի օրակարգը
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը: Ապրիլի 13-ին նախատեսված քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները:
Խորհրդարանին կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային ﬔխանիզﬕ 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Նիստերի ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդաﬕ նշանակման հարցը: